Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փ...

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել․

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ Է։ Հարգելի ուղևորներ , պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»: