Կարեն Անդրեասյանի հետ կապված ԶԼՄ հայտարարությ...

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հրապարակումները բամբասանքներ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Կարեն Անդրեասյանի հետ կապված այդ ԶԼՄ հայտարարությունները իմ կարծիքով բամբասանքներ են՝ ոչ ավելին»,– ասաց Մինասյանը։

Անդրադառնալով այն պնդումներին, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներ են իրականացվում՝ նախարարն արձագանքեց.

«Իմ համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձեւերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, որը նորմալ է, նրանք իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակներում են»: