Կարելի է Արցախի հարցը հետապնդել, բայց ոչ այս...

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում եմ. այս պահին մասնակցում եմ MEDITERANIAN FORUM-ին (Միջերկրածովյան ֆորումին), քննարկման հիմնական առանցքում Միջին Արևելքում և, մասնավորապես, Գազայում տեղի ունեցող դեպքերն են:

Ելույթ ունեցողների ճնշող մեծամասնությունը Գազայի դեպքերին ցեղասպանություն գնահատականն է տալիս, նաև խոսում են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Իհարկե, ես շարունակում եմ խոսել Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի , Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին։

Բայց դժվար է այդ մասին խոսել և հասկացվել միջազգային գործընկերների կողմից, երբ երկիրը պաշտոնապես հրաժարվել է Արցախից և Ադրբեջանի ցեղասպանական վարքագծի մասին չի խոսում։

Խոսքս այն մասին է, որ միջազգային հարթակներում խոսում են և հավատում ազգերի ինքնորոշման իրավունքին, դատապարտում են ցեղասպանությունը, եթե անգամ դրա թիկունքում աշխարհի մեծերն են;

Այնուամենայնիվ, համոզված եմ՝ կարելի է աշխատել և Արցախի հարցը հետապնդել, բայց ոչ այս անարժանապատիվ և ազգակործան իշխանության պայմաններում, որը ոչ միայն ցեղասպանի հանցակիցն է, այլև ցեղասպանից խաղաղություն է մուրում՝ տրորելով Հայաստանի ազգային շահերն ու մեր հավաքական ապագան դնում հարցականի տակ»։