Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային...

 Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (ԱՆԻՖ):

Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Նա նշեց, որ բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով՝ առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել ԱՆԻՖ-ին՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։

«ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ, արդյունավետ ներկայացուցչությունն է»,- ասաց Բադալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեցոր դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացավ 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն և այն ժամանակ Կառավարությունը այդ բաժնեմասի կառավարումը հանձնեց ԱՆԻՖ-ին:

«Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոսԱյն ժամանակ այդ նվիրատվությունը ընդունել ենք գաղտնի որոշմամբԻնչու՞որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներոր գաղտնի պահվիՀիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համարՀայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմասինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասաց Վաարչապետը: