Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայող...

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում սահմանեց Էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը:

Նշենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։  

Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը։

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էկոպարեկային ծառայողին հատկացված ծառայողական զենքը պահելու և կրելու հետ կապված առանձնահատկությունները։