Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում հավանություն տվեց Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել է 2026թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը ԱՄՆ կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին։
Կանոնադրությունը ստորագրել են նաև հետևյալ երկրները՝
Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան։
Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը կուղարկվի վավերացման Ազգային ժողով։



