Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի...

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Հարցն ընդգրկված է եղել գործադիրի հոկտեմբերի 30-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը՝ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6 մլն 100 հազար եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6 մլն 100 հազար եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3 մլն 100 հազար եվրո, ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 հազար եվրո:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 մլն 600 հազար եվրո ընդհանուր արժեքով։ 

Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ):