Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։
100 ընտանիքի ավելի քան 230 բնակիչներ կբնակվեն 106 սենյակներում: Կան, սակայն, բացառություններ՝ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով` այդ բնակիչները պարտավոր են մեկ տարվա ընթացքում կնքել պայմանագրեր՝ այդ սենյակները ստանալու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ իրենք փաստացի բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։



