Կառավարությունը մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով ընդունեց նոր որոշում: Որոշման հիմնավորման համաձայն, միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։
Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի N 812-Ն որոշման 2-րդ կետը՝ հնարավորություն տալով մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը բնակարանի գնման վկայագիր ստացած շահառուներին բնակարանը ընտրելու և գնման գործընթացը ավարտին հասցնելու համար:



