Կառավարությունը էլի պարտք է անում․ 22 մլն 600...

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում որոշեց հավանություն տալ 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկա¬յին համաձայ-նագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Այսպիսով, կառավարությունը 22 մլն 600 հազար եվրո վարկ կվերցնի։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 17 ավագ դպրոցների հիմնանորոգում, որոնցից, հաշվի առնելով հիմնանորոգման համար պահանջվող միջոցների չափը, հնարավոր եղավ կազմակերպել և իրականացնել 13 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում, հնարավոր է իրականացնել մնացած 4 ավագ դպրոցների հիմնանորոգումը:

Նշենք, 22,6 մլն եվրոյի վարկ նախատեսող որոշումը կառավարությունը կայացրեց առանց հարցն անգամ զեկուցելու։ Հարցը 15-րդն էր։