Կառավարությունն աճուրդի կհանի ոստիկանական գրա...

Կառավարության այսօրվա նիստում նախագիծ է ներկայացվել , ըստ որի՝ Երևանի Մյասնիկյան  պողոտա 43ա հասցեում գտնվող 190 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2245.58 քառ. մետր մակերեսով հողամասը աճուրդով  կօտարվի։  Գույքի մեկնարկային գինը՝  238 600 000  ՀՀ դրամ է ։ Հիմնավորման մեջ նշված է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես ոստիկանական գրասենյակ, սակայն ներկայում  չի շահագործվում։