Կառավարության որոշմամբ Նաիրա Ճնգրյանը պաշտոն...

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Նաիրա Ճնգրյանը կնշանակվի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի անդամ:

Այս մասին գործադիրի որոշման նախագիծն ընդգրկված է նիստի օրակարգում:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանին՝ 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման նախագծում:

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից։