Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 11:00-ին:

Նշենք, որ սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է եւ տեղի կունենա ուրբաթ օրը:

Դա, ամենայն հավանականությամբ, կապված է նրա հետ, որ այսօր եւ վաղը Ազգային ժողովում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին մասնակցում են նախարարները: