Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որի...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 6-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 43 հարց, որից չի զեկուցվում 40-ը: Եվս 5 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Պետական գույքն օտարելու մասին,

- «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին,

- Եվրասիական զարգացման բանկի միջոցներից «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմի կարողությունների զարգացում. ուսուցողական սեմինարի անցկացում» տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին,

- Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին,

- Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3284-ARM(COL). Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր - Արդյունքների վրա հիմնված փոխատվություն․ Փոփոխություններ վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ր այլ հարցեր: