ԼՀԿ-ն այսօր խորհրդարանում ներկայացրել էր կառավարության կառուցվածքի վերաբերյալ այլընտրանքային տարբերակ, որով առաջարկվում է ունենալ 14 նախարարություն և 3 փոխվարչապետեր: Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս պահին չի կարող ասել, թե կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր առաջարկն ընդունելու դեպքում քանի աշխատակից կկրճատվի, բայց վստահ է, որ կրճատվողների թիվն էապես ավելի քիչ կլինի, քան կառավարության առաջարկած տարբերակում.«Մեր առաջարկած տարբերակում ավելի քիչ կլինեն կրճատումները, քան կառավարության առաջարկածում: Եթե կառավարությունն ընդունի այս առաջարկությունը, մենք կտեսնենք, թե որ ոլոտում, ինչքան կրճատում կլինի, բայց եթե այսպես էլ համեմատենք, պարզ է, որ ավելի քիչ կլինեն, քան կառավարության առաջարկածում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:



