Այսօր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովն է ընթանում: Ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի կամ ղեկավարության հետ»,-նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ կառավարության աշխատանքն է բոլոր մարդկանց քաջալերելը, լսելը: Կատակով հավելեց՝ պետք է նաև հասկանալ, որ օրն ունի 24 ժամ, շաբաթը` 7 օր, ամիսը՝ երբեմն 27-28, բայց առավելագույնը` 31 օր: Վարչապետի գնահատմամբ՝ սա է այն իներցիան, որ խանգարում է:



