Ես եւ Գնել Սանոսյանը (տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար- խմբ.) զինակիցներ ենք, եւ մեր քաղաքական թիմում առանձին թիմեր չկան, մենք բոլորս ներկայացնում ենք մեկ քաղաքական թիմ։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 9-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքերի նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա բացառել է, որ Սանոսյանն ու Պապիկյանը (տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին, իսկ այժմ՝ պաշտպանության նախարար– խմբ.) իրենց թույլ կտան լոբբինգ իրականացնել այս կամ այն ընկերությունում։
Նախարարը խոստովանել է, որ առաջարկել է չշարունակել աշխատանքը փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ։ Խուդաթյանը սա որակել է բնական գործընթաց՝ հաշվի առնելով վարչությունում փոփոխություններ կատարելու ծրագրերը։ «Չեմ ուզում ստվեր գցել Տերտերյանի վաստակի վրա նախարարության ձեւավորման գործում. Մենք նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա պատրաստակամություն է հայտնել իր փորձը կիսել այլ ձեւաչափերով, այդ թվում՝ ընկերական։
Խնդրում եմ, խնդիր մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա: Տերտերյանի հրաժարականի հետ կապված որեւէ խնդիր չի եղել»,- նշել է նախարարը։ Նա հերքել է տեղեկությունը, թե վերջինս պաշտոնանկ է արվել համայնքների խոշորացման կառավարության քաղաքականությանը չհամաձայնելու համար։
Խուդաթյանը հուսով է, որ հունվարին կնշանակվեն իր տեղակալները։