Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձություննե...

Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում:

Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:

Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:
Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ: Կարճ ասած, տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է»։