Կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավա...

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար։

Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝  վերջերս իմքայլականների կողմից ընդունվաղ ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։

Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»։ Դրա պատճառով խոսքի ազատությունը իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից»։