Կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իր անգործունակության պայմաններում խնդիրներ չի կարող լուծել և պետք է հեռանա, Երևանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Երևանի ավագանին, որպես հավաքական մարմին, համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սև ու սպիտակի բաժանելով, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա»,- ասաց Խաժակյանը։



