Կանգնիր Արցախի կողքին. դեկտեմբերի 10-ին կանցկ...

Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝  «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ը պատահական չէ ընտրված:

«Դեկտեմբերի 10-ը հատկանշական է այն առումով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է ԼՂ-ի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը՝ 15 տարի անց, ընդունվել է մեր Սահմանադրությունը: Այդ օրը նաև Մարդու իրավունքների պաշտպանության օրն է»,-ասաց Էմմա Պետրոսյանը:

Հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Արցախի խաթարված սոցիալ-տնտեսական իրականության վերականգնմանը: Այդ համատեքստում անցկացվող մարաթոնի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը հատկացվելու է Արցախի զարգացմանն ուղղված բիզնես և ստարտափ գաղափարների աջակցմանը:

Էմմա Պետրոսյանը նշեց, որ աշխատանքները թափանցիկ իրականացնելու համար հիմնադրամի կողմից ստեղծվել է ahimnadram.com հարթակը, որտեղ էլ տեղադրվում են պոտենցիալ ֆինանսավորվող ծրագրերը: Արդեն ամենատարբեր ուղղություններին առնչվող 11 ծրագիր տեղադրվել է:

«Կան և՛ մասնավոր, և՛ պետական ծրագրեր: Ունենք ծրագիր, որը կարգավորում է մեկ ընտանիքի զբաղվածության հարցը: Կա, որ նախատեսված է իրագործել մեկ համայնքի մասշտաբով: Ունենք նաև ծրագիր, որն Արցախի ամբողջ մասշտաբով է. oրինակ, մոդուլ տների կառուցման ծրագիրը:  Նախապատվությունը տալիս ենք IT ոլորտին վերաբերող ծրագրերին, սակայն ընդունվում են նաև գյուղատնտետսության, կրթության և այլ ոլորտներին առնչվող ծրագրեր, որոնք նպաստելու են Արցախի զարգացմանը»,-ասաց Էմմա Պետրոսյանը:  

Մարաթոնի հեռարձակումը լինելու է տարբեր հեռուստաընկերություններով՝ 4-5 ժամ տևողությամբ: