Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» վոլե...

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» վոլեյբոլի միջազգային մրցաշարը։

«Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիր՝ միասին վայելելու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը:

01.05, 11։00-15։00
02.05, 12։00-18։00
03.05, 12։00-16։00
04.05, 10։00-14։30

Մուտքն ազատ է»։