Կանադայում թույլատրել են 11 տարեկանից փոքր եր...

Կանադայի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել Pfizer-ի և BioNTech-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործմանը՝ 5-11 տարեկան երեխաներին պատվաստելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Pfizer-ը Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութն է, որը հաստատվել է Կանադայում՝ այս տարիքային խմբում օգտագործելու համար