Կանադան Ուկրաինային հատկացրել է գրեթե 587 մլն...

Կանադայի խորհրդարանը որոշել է 764 մլն կանադական դոլար (մոտ 587 մլն ԱՄՆ դոլար) հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար, հայտնում է РБК-Украина-ն։

Նշվում է, որ այս գումարը լրացուցիչ ծախսերի մեծ փաթեթի մի մասն է, որը ներառում է 21 միլիարդ կանադական դոլար (մոտ 14,4 միլիարդ ԱՄՆ դոլար) տարբեր նպատակների, այդ թվում՝ ազգային պաշտպանության ամրապնդման համար։

Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը պարզաբանել է, որ այդ միջոցները կուղղվեն զինամթերքի, ուկրաինացի զինվորականների վերապատրաստման և այլ անհրաժեշտ միջոցների՝ Ուկրաինայի հաղթանակն ապահովելու համար։

Բացի ռազմական աջակցությունից, փաստաթուղթը նախատեսում է 400 միլիոն կանադական դոլարի (307 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսական օգնություն Ուկրաինային ԱՄՀ-ի հատուկ հաշվի միջոցով և 45 միլիոն կանադական դոլար (35 միլիոն ԱՄՆ դոլար) մարդասիրական ականազերծման և կիբերանվտանգության ամրապնդման համար:

Կարեւոր է նշել, որ ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը դեմ է քվեարկել այս որոշմանը` պնդելով իշխանափոխություն: Չնայած դրան, բյուջեի ծախսերը հաստատվել են օրենքով թույլատրված վերջին օրը։

Հաղորդվում է, որ այժմ ակնկալվում է, որ որոշումը մոտ ապագայում կքվեարկվի Կանադայի Սենատում։