
Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայերին: Այս մասին X սոցկայի միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
«Կանադան Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին է: Նախնական 2,5 միլիոն դոլար մարդասիրական օգնության ներդրումով Կանադան կաջակցի առավել խոցելի խմբերին», - գրել է պաշտոնյան:
Ժամը 06:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 84,770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։