Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հ...

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել և վկայում են ամերիկացիների բարոյական պարտության մասին։ Այս մասին  նա գրել է X սոցիալական հարթակում։

«Քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ չավարտված կամուրջներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել։ Դա միայն վկայում է իրարանցման մեջ գտնվող թշնամու պարտության և բարոյական փլուզման մասին։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր։ Մի բան երբեք չի վերականգնվի՝ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը», - գրել է նա։

Արաղչիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել էր Իրանում կամրջի մի հատվածի փլուզման տեսանյութը՝ սպառնալով նոր հարձակումներով։

Արաղչիի գրառումը պարունակում է նույն կամրջի լուսանկարը։

Ավելի ուշ Թրամփը ևս մեկ գրառում էր արել՝ կրկին սպառնալով հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի։