«Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը.
«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել:
Հիշեցնենք՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեին:



