Կամչատկայում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով ե...

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը հայտնել է Կամչատկայի ափերի մոտ նոր ցնցումների մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 17:47-ին գրանցվել է 6,5 մագնիտուդով երկրաշարժ։

Այդ ժամանակվանից ի վեր ծառայությունը հրապարակել է տարածաշրջանում 4,3-ից մինչև 6,0 մագնիտուդով ցնցումների ևս 17 հաղորդագրություն։

Այսօր Կամչատկայում սկսել է ժայթքել Կլյուչևսկու հրաբուխը՝ Եվրասիայի ամենաբարձր ակտիվ հրաբուխը։ Շիկացած լավա հոսում էր լանջերից ցած, լսվում էին պայթյուններ, հայտնել են երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղում։

Այսօր առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8,7 մագնիտուդով երկրաշարժը։ Շենքերը վնասվել են, իսկ ցունամիի ալիքը հեղեղել է ափամերձ տարածքները։ Իշխանությունները հայտնել են, որ լուրջ ավերածություններ չեն եղել։