Կամբոջայում ավելի քան 11 հազար մարդ լքել է տն...

Կամբոջայի սահմանամերձ Օդդարմեանտիեյի նահանգից ավելի քան 11 հազար մարդ ստիպված է եղել լքել տները Թաիլանդի հետ հակամարտության սրման ֆոնին: Այդ մասին հաղորդում է Fresh News նորությունների պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

«Օդդարմեանտիեյի նահանգում 3503 ընտանիք կամ ընդհանուր առմամբ 11 հազար 138 մարդ լքել է սահմանամերձ շրջանները և անվտանգ կենտրոններ տեղափոխվել այն բանից հետո, երբ Թաիլանդի զինվորականները գրոհներ սկսեցին Կամբոջայի տարածքի վրա»,-ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամբոջայի մի քանի նահանգներում բնակելի թաղամասերի հրետակոծության ֆոնին տարհանվել է ավելի քան 1150 ընտանիք։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանային շրջաններում մարտական գործողությունների սրումը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են զինադադարը խախտելու մեջ, իսկ Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել։