«ԿամԱԶ»-ի վարորդը ապօրինի ձեռք բերված փայտանյ...

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրի տարածքում, ստուգման նպատակով, կանգնեցրել են փայտանյութով բարձած «ԿամԱԶ»-ը: Բեռնատարի թափքում մոտ 20 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Գորիս քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը 213 հազար դրամով գնել է Արծվանիկի անտառպետության անտառապահից:

«ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: