«Կամավորների կոալիցիան» ավարտել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Առաջիկա օրերին ԱՄՆ ներկայացուցիչների և «կամավորների կոալիցիայի» միջև տեղի կունենան կարևոր քննարկումներ՝ այս երաշխիքներին ԱՄՆ մասնակցությունը պարզաբանելու համար», - նշել է Մակրոնը։
Զելենսկին երեկ բանակցություններ է վարել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում: Ինչպես հաղորդում է AFP-ն, նա շուտով կմեկնի Իռլանդիա, որտեղ նախատեսում է հանդիպել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ և մանրամասն զեկույց ստանալ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ իր բանակցությունների մասին:



