Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի իշխանություններն ավելի քան 2,5 միլիարդ դոլար են հատկացրել Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհների դեմ պայքարի եւ դրանց հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը։
«Ես հենց նոր ստորագրեցի երկու գործադիր հրամաններ, որոնք ավելի քան 2,5 միլիարդ դոլար արտոնեցին Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների դեմ պայքարելու և վերականգնման աշխատանքները սկսելու համար», - գրել է նահանգապետը X-ում:
Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 12,300 շենք, այդ թվում՝ հայտնի մարդկանց սեփականություն: Այրվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի, դերասանուհի և մոդել Փերիս Հիլթոնի, դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի տները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 28 մարդ։ Լոս Անջելեսի շրջանում մոլեգնող հրդեհների տնտեսական վնասը գերազանցել է 250 միլիարդ դոլարը։