Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական

Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը

2008-2011թթ.-ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ

2011-2012թթ.-ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ

2012-2014թթ.-ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու

IV-IX.2014թթ.-ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ

2014-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ

2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2019-2020թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/

2020-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ

2021-2024թթ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ

II-IX.2024թ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Պարգևները

ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 01-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,

ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,

ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արդարադատության առաջին դասի խորհրդական

Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում:

2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2009-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

2014-2015թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ

2015-2016թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ

2016-2019թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ

III-IX.2019թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ

2019-2021թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ

2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

I-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

2022-2024թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով,

ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: