« «Կադրային ջարդ» ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որը բանական է ցանակացած պետական մարմնի համար , և կարող եմ ասել, որ կադրային քաղաքականության հիմքում ընկած է մեկ սկզբունք, այն, որ առաջխաղացման նախապատվությունը տալիս ենք այն աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ և իրենց ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր։ Մնացած բոլոր փոփոխությունները բնական երևույթ են։ Այսինքն, վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ կան, և հիմնական մասը համակարգի ներսից են», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ կառույցում իր կողմից կադրային ակտիվ փոխատեղումների մասին հարցին ի պատասխան։



