Կադիրովը կարող է վերահսկել Wildberries-ը Սիրի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին դառնալ միջնորդ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման հետ բանակցություններում, որոնք զավթել են իշխանությունը Սիրիայում, տեղեկացրել է «Новая газета Европа»-ի աղբյուրը։ Կադիրովին խոստացել են Wildberries-ի վերահսկողությունը, եթե նրան հաջողվի համոզել իսլամիստներին պահպանել Հմեյմիմի ռուսական ավիակայանը եւ Տարտուսի ռազմածովային նավահանգիստը։

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ թեման քննարկվել է առերես, վերջերս Չեչնիայի ղեկավարի մայրաքաղաք կատարած ուղեւորության ժամանակ, եւ Չեչնիայի ղեկավարը ստացել է Պուտինի լիակատար աջակցությունն այս հարցում։ «Այժմ Մոսկվային անհրաժեշտ է շտապ լուծել սիրիական ռազմակայանների հարցը , եւ եթե Կադիրովը հաջողի, ապա ոչ մի Wildberries դրա համար ափսոս չէ»,- ընդգծել է աղբյուրը։

Բացի այդ, Չեչնիայի ղեկավարը խնդրել է բաժին Դաղստանի սենատոր Սուլեյման Քերիմովի ոսկու արդյունահանման բիզնեսում, որին համարում են Wildberries-ի գործարքի շահառու Russ Outdoor-ի արտաքին գովազդի օպերատորի հետ ձուլման գծով։ Ըստ աղբյուրի՝ Կադիրովին խոստացել են դիտարկել նաեւ այս հարցը։

Չեչնիայի ղեկավարի հետ Պուտինի հանդիպման պաշտոնական հավաստիացում չկա։ Իր ալիքում Կադիրովը գրել է, որ այցելել է Կրեմլ դեկտեմբերի 9-ին՝ որպես Ռուսաստանի հերոսների պարգեւատրման արարողության մասնակից։ Նա Մոսկվայում մնացել է մեկ շաբաթ։

Անուղղակիորեն Պուտինի հետ գործարքի մասին տեղեկությունը հաստատում է Կադիրովի ակտիվությունը, որը վերջին մեկ շաբաթում արդեն երեք անգամ հայտարարություններ է արել սիրիական թեմայի վերաբերյալ։ Նա առաջարկել է բացառել ՀԹՇ-ն ՌԴ ահաբեկչական կազմակերությունների ցուցակից եւ կազմակերպել «կոնտակտային խմբի աշխատանքը» կապերի հաստատման եւ խնդիրների լուծման համար։ Կադիրովը նաեւ կոչ է արել Սիրիայի «ընդդիմադիր իշխանություններին» չտրվել Արեւմուտքին եւ «թույլ չտալ Ռուսաստանի հետ թեժացման սցենար»։ Իր հայտարարություններից մեկը գրոհայիններին ցանկացած օգնության մասին՝ ցորենից մինչեւ ուժայիններ, Կադիրովը «ուղեկցել» է Պուտինի լուսանկարով՝ Ղուրանը ձեռքին։

 Այն օրը, երբ Կադիրովը առաջին անգամ խոսել է սիրիական ահաբեկիչների մասին որպես Ռուսաստանի լավագույն բարեկամների, ակտիվացել է նաեւ Wildberries նակին համատեր Վլադիսլավ Բակալչուկը, որից բաժանվելու մասին հայտարարել է մարքեթփլեյսի հիմնադիր Տատյանա Կիմը։ Նա իր թելեգրամ-ալիքում ուղերձ է տեղադրել՝ «շուտով կվերադառնամ» գրառմամբ, իսկ հետո հրապարակել է տեղեկություն հայցի մասին, «որը թույլ կտա հետ շրջել բոլոր անօրինական գործարքները Wildberries-ի հետ»։ Բակալչուկն ավելի վաղ ընկերության միաձուլումը Russ Outdoor-ի հետ անվանել էր «ռեյդերային զավթում» եւ աջակցության համար դիմել էր Կադիրովին, նա խոստացել էր Կիմին վերադարձնել ընտանիք եւ «պաշտպանել» ամուսինների բիզնեսը «հայտնի կովկասցիներից»՝ նկատի ունենալով Քերիմովին եւ Russ-ի ղեկավար Ռոբերտ Միրզոյանին։