Կադիրովը հայտնել է անօդաչուների գրոհի մասին Չ...

Գուդերմեսում (Չեչնիայի Հանրապետություն), հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանի տարածքի դատարկ շենքում, այրվել է  տանիքը անօդաչուների գրոհի հետեւանքով, տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Այսօր առավոտյան ժամը 6.30-ին Գուդերմեսում անօդաչուների գրոհի հետեւանքով այրվել է դատարկ շենքի տանիքը հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանի տարածքում։ Զոհեր եւ տուժածներ չկան։ Հրդեհը մարվել է»,- գրել է Կադիրովը թելեգրամ-ալիքում։

«Համալսարանի գործունեությունը չի կանգնեցվել, բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով»,- նշվել է Կադիրովի տեղեկությունում։