Կադիրովի 17-ամյա որդին դարձել է Արաբական արբի...

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր 17-ամյա որդին՝ Ադամը, որը ներկայում զբաղեցնում է հանրապետության ղեկավարի անվտանգության ապահովման վարչության պետի պաշտոնը, Չեչնիայի պատվիրակության կազմում այցելել է Եգիպտոս։ Այցի շրջանում Ադամ Կադիրովին շնորհվել է Արաբական արբիտրաժային դատարանի անդամության մշտական ​​վկայական, հայտնում է kommersant.ru-ն։

Այս խորհրդի ներքո Արաբական արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2021-ին՝ Արաբական տնտեսական միասնության խորհրդի կազմում:  Այս մարմինը, բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, լուծում է առևտրային, տնտեսական և ներդրումային վեճերը ինչպես իրավաբանական անձանց միջև, այնպես էլ միջպետական ​​մակարդակով։