Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2019 թվականի մայիսի 16-ին, հունիսի 14-ին և հուլիսի 2-ին Կադաստրի կոմիտեին է ներկայացվել փաստաբանական 3 հարցում. առաջինը ներկայացրել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իսկ երկրորդն ու երրորդը՝ փաստաբան Էդգար Հակոբյանը։
Ըստ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 6-րդ մասի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 3-րդ մասի պահանջների, բոլոր 3 հարցումներին Կադաստրի կոմիտեի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։ Ավելին, հուլիսի 3-ին փաստաբան Հակոբյանին են տրամադրվել Քյարամյանին պատկանող գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի պատճեններն ամբողջությամբ, քանի որ դիմողն արտոնագրված փաստաբան է («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀօրենքի 11-րդհոդվածի 6-րդմաս)։Իսկ 2 օրանց՝հուլիսի 5-ին, ԱրգիշտիԷլբեկիՔյարամյանիանձնագրի, սեփականության վկայականի և կադաստրային գործից այլ փաստաթղթերի լուսապատճենները հրապարակվել են կայքերից մեկում տեղադրված հոդվածում։ Մինչդեռ նման եղանակով ստացված տեղեկությունները հրապարակելու կամ դրանց գաղտնիությունը պահպանելու հարաբերությունները կարգավորվում են օրենքով և այլ իրավական ակտերով։
Կադաստրի կոմիտեն ամեն կերպ փորձում է իր տրամադրության տակ եղած հրապարակելի տեղեկատվությունն առավել մատչելի և թափանցիկ դարձնել, և լրագրողների համար նույնպես այդ տեղեկատվության ստացումն օրենսդրորեն հեշտացնելու ուղիներ որոնել։ Սակայն Կադաստրի կոմիտեն միաժամանակ սեփականության իրավունքի և անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խստագույն պաշտպանն է, և դատապարտում է այդ իրավունքների ցանկացած ոտնահարում։ Իսկ քանի որ այս անգամ դա արվել է իր տրամադրած փաստաթղթերի միջոցով, Կադաստրի կոմիտեն կարգավորումը կգտնի՝ ինչպե'ս անել, որպեսզի նրանք, ում ուրիշի անձնական տվյալներ են փոխանցվելօրենքի շրջանակում, անպայման պահպանեն դրանց գաղտնիությունն ու չհրապարակելիությունը։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե



