
Այս դատարանի որոշումը, որ կա՝ դատարանինը չէ, այն ամեն դեպքում հրահանգ է, որը կատարում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հայաստանի իշխանությունները պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին և ագրեսիվ են գործում, որովհետև արտքաին քաղաքական դաշտում տեղի ունեցողը ներքին կառավարման կարիք ունի։ Այս ամենից պարզ է դառնում, որ կա արտաքին քաղաքական որոշում և այդ որոշումը Հայաստանի համար հաստատ լավը չէ։
Այդ որոշումն ընդունելիս ՀՀ իշխանություններն արդեն գոյություն էլ չունեն, հետևաբար այն ցասումը, որ տեղի պետք է ունենա ժողովրդի կողմից, ինչ-որ կերպ պետք է կառավարել։ Իսկ ինչու է այսպես ագրեսիվ կառավարվում, որովհետև այս իշխանությունները վախենում են բոլորից, տարբեր երկրներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Արևմուտքից, չեն վախենում սեփական ժողովրդից։ Իրենք ջարդում, փշրում են ժողովրդին, որպեսզի ի վերջո կատարեն այն ծրագիրը, ինչի համար 2018 թ.-ին զավթեցին իշխանությունը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։