Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքում է, որ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման տասը մեքենա է նվիրել քաղաքապետարանին:
«Այս պահին մենք, եթե չեմ սխալվում, «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ի հետ մենք եռակողմ պայմանագիր ունենք կնքած, ըստ որի՝ պետք է հինգ մեքենա նվիրի, բայց այս պահին դեռ երկուսն ենք ստացել: Մնացած երեքի մասին կկարողաննա տեղեկատվություն տալ, երբ նվերի փոխանցումը կլինի», - ասաց Մարությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:



