Իտալիայի վարչապետ Մելոնին ծրագրային ճառում հա...

Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնին, հոկտեմբերի 25-ին Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում, հանդես գալով ծրագրային ճառով, հայտարարել Է, որ Հռոմը «կշարունակի լինել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը», այդ թվում՝ Ուկրաինային հետագա աջակցության առումով:

«Իտալիան մնալու Է որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հուսալի գործընկեր՝ սկսած քաջ ուկրաինացի ժողովրդին աջակցությունից»,-ասել Է նա: Մելոնին ընդգծել Է, որ Իտալիան «Արեւմուտքի եւ նրա դաշնակցային համակարգի լիիրավ մասն Է»:

Նրա կարծիքով, Եվրոպան «ավելի արդյունավետ ինտեգրման կարիք ունի մեծ մարտահրավերներին դիմակայելու համար»: Ավելի վաղ Մելոնին քանիցս հավաստիացրել Է, որ իր կառավարությունը պաշտպանելու Է ազգային շահերը, բայց միեւնույն ժամանակ հավատարիմ Է լինելու եվրոպական ու հյուսիսատլանտյան գծին, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: