Իսրայելը ռմբակոծել է Գազա քաղաքից արևելք գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ ավիահարվածներ են հասցվել նաև Խան Յունիսի շրջանի Բանի Սուհեյլա բնակավայրի ուղղությամբ։
Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ իսրայելական ուժերը ավերածություններ են իրականացնում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան հատվածներում։
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ուժերը ռմբակոծություններ են իրականացրել նաև Արևմտյան ափի տարբեր շրջաններում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կոչ է արել բացել Գազայի հատվածի բոլոր անցակետերը՝ մարդասիրական գործողություններն ընդլայնելու նպատակով։
«Գազայում հրադադարից երեքուկես շաբաթ անց մենք սննդի ծանրոցներ ենք բաժանել ամբողջ Գազայի հատվածում գրեթե մեկ միլիոն մարդու», - ասել է ՊՀԾ-ի խոսնակ Աբիր Ատիֆան՝ ընդգծելով մյուս անցակետերի բացման և տարածքում մարդասիրական օգնության հասանելիության ընդլայնման կարևորությունը։
ՊՀԾ-ն ներկայում Գազայում շահագործում է սննդի բաշխման համար նախատեսված 145-ից կենտրոններից 44 -ը։
Իսրայելական լրատվամիջոցները նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան հաղորդել են, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող ալ-Կասսամ բրիգադի անդամները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) միջոցով իսրայելական կողմին են հանձնել ևս մեկ պատանդի աճյուն, որը նույնականացվել է:



