Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին միանալ Իրան...

Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ վարչակազմին միանալ Իրանի միջուկային օբյեկտների և ռազմական թիրախների դեմ իրականացվող գործողություններին, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ուրբաթ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իրանին, այդ թվում՝ Նաթանզի միջուկային օբյեկտին՝ ոչնչացնելով կարևոր օբյեկտներ, ինչպես նաև ԻՀՊԿ ղեկավարությանը և միջուկային գիտնականներին։

«Վերածնվող առյուծ» անվանումով հարվածները դեռևս շարունակվում են, և անվտանգության պաշտոնյաները գնահատում են, որ դրանք կշարունակվեն օրեր կամ շաբաթներ։

Հարվածները իրականացվել են ԱՄՆ-ի հետ «լիակատար համակարգմամբ», հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրանց սկսվելուց կարճ ժամանակ անց, բայց առանց ամերիկյան միջոցների կամ աջակցության։

«Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերը պաշտպանելու և մեր տարածաշրջանային գործընկերների հետ սերտ կապի մեջ մնալու համար։ Թույլ տվեք հստակ ասել. Իրանը չպետք է լինի ԱՄՆ շահերի կամ անձնակազմի թիրախ», - ասել է Ռուբիոն։