Իսրայելական, ամերիկյան եւ լիբանանյան աղբյուրները հաստատել են, որ Երուսաղեմը նախնական հավանություն է տվել Լիբանանում «Հեզբոլլահի» հետ առաջարկված հրադադարի համաձայնությանը, որն այժմ պետք է ներկայացվի կառավարության վերջնական հավանությանը։ Այս մասին տեղեկացրել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ տարածաշրջանի գծով հատուկ բանագնաց եւ նախագահ Ջո Բայդենի էմիսար Էյմոս Հոքսթինը նոյեմբերի 24-ի երեկոյան տեղեկացրել է լիբանանյան պաշտոնական անձանց Իսրայելի որոշման մասին։
Ամերիկյան Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում, հղում կատարելով աղբյուրին, տեղեկացրել է, որ Հոքսթինը սպառնացել է Իսրայելի իշխանություններին, որ միջնորդական ջանքերը կդադարեցվեն, եթե հրեական պետությունը չհամաձայնի հրադադարին Լիբանանում։