Իսրայելը Միջազգային քրեական դատարանին խնդրել է հեռացնել դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթից և չեղյալ համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերները, հաղորդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ТАСС-ը։
ԱԳՆ-ն նշել է, որ հարցումը ներկայացվել է ի պատասխան այն տեղեկատվության, որ դատախազը գործել է անպատշաճ անձնական դրդապատճառներով՝ Իսրայելի դեմ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պահանջել էր ձերբակալել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հրամանատար Մոհամմեդ ադ-Դեյֆին: Այն նաև ձերբակալման օրդեր էր տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար:



