Իսրայելը մարտական ​​գործողությունների գոտիներ...

Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն պետք է նաև ապահովի խաղաղ բնակիչների անվտանգությունը շիական «Հեզբոլլահ» կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի շրջաններում։ Այս դիրքորոշման անփոփոխությունը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու «Հեզբոլլահի» և Համասի կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումներից»,- ասել է նա։ «Բայց կարևոր է նաև, որ Իսրայելը կենտրոնանա խաղաղ բնակչության պաշտպանության ապահովման վրա»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում խոսել է Լիբանանում, այդ թվում՝ Բեյրութում խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին։