Իսրայելը ՀԱՄԱՍ-ից սպասում է կենդանի պատանդներ...

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից սպասում է Գազայի հատվածում պահվող կենդանի պատանդների ցուցակը՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար։ Այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով Իսրայելի անվտանգության ոլորտում ունեցած աղբյուրին։

Բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվելսակայն պայմանավորվածությունների հասնելու ճանապարհին զգալի դժվարություններ կանասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Իսրայելը դեռ ՀԱՄԱՍ-ից սպասում է կենդանի պատանդների ցուցակինորոնց արմատականները նախատեսում են ազատ արձակել քննարկվող գործարքի շրջանակում։ Առանց այս ցուցակի չափազանց դժվար կլինի առաջընթաց գրանցել բանակցություններումհավելել է աղբյուրը։ Կողմերի պատվիրակությունները շարունակում են Կատարում հնարավոր գործարքի մանրամասների քննարկումը։

 Ինչպես հաղորդել է The Times of Israel-ըԻսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պոտենցիալ գործարքի առաջին փուլում նախատեսվում է իսրայելական բանտերից ազատ արձակել 250 պաղեստինցի բանտարկյալի՝ Գազայում պահվող երեխաներիկին զինվորներիտարեցների եւ հիվանդների դիմացնՈրոշ տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը առաջին փուլում պահանջել է ազատ արձակել 34 պատանդիայդ թվում՝ 11 հոգուորոնց ՀԱՄԱՍ-ը համարում է զինվորներ։

Անցյալ շաբաթ իսրայելական Ynet պորտալը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ հնարավոր գործարքի մանրամասների մեծ մասն արդեն համաձայնեցված է, սակայն հիմնական վեճը պատանդների թվաքանակն է, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում։