Իսրայելը և Թուրքիան սկզբունքային համաձայնությ...

Իսրայելը և Թուրքիան սկզբունքային համաձայնության են հասել, որը վերաբերվում է Սիրիայում գործող երկու երկրների զինվորականների միջև ցանկացած անցանկալի միջադեպերի կանխարգելմանը, և ստեղծել են թեժ գիծ՝ հակամարտությունների կանխման համար։

Համաձայնությունը ձեռք է բերվել չորեքշաբթի օրը՝ Ադրբեջանի՝ երկու երկրների ընդհանուր դաշնակցի, միջնորդությամբ ավելի քան մեկ ամիս տևած բանակցություններից հետո, հաղորդում է The Times of Israel-ը։

Թեժ գիծը կօգտագործվի Իսրայելի, որի զորքերը գտնվում են երկրի հարավում, և Թուրքիայի միջև, որի զինվորականները գործում են երկրի հյուսիսում, բախումները կանխելու համար։

Երուսաղեմն ընդհանուր առմամբ հանգիստ է վերաբերվում Անկարայի կողմից Սիրիայում իր ուժերի տեղակայմանը, իսկ հիմնական հարցն այն է, թե որտեղ Թուրքիան կտեղակայի իր ՀՕՊ համակարգերն ու ռադարները, որոնք կարող են հետևել իսրայելական օդային ակտիվությանը։ Բանակցություններն այժմ «կենտրոնացած են այսպես կոչված Պալմիրայի գծի վրա»՝ մի տարածք, որտեղ Թուրքիան ձգտում էր գրավել ավիաբազաները։

«Այս բազաները մոխրագույն գոտի են, իսրայելցիները կարող են համաձայնել թուրքական զորքերի տեղակայմանը այս գոտուց հյուսիս», — ասել է աղբյուրը։

Իսրայելը մեղադրել է Թուրքիային Սիրիան թուրքական պրոտեկտորատի վերածելու փորձերի մեջ, իսկ Անկարան կտրուկ քննադատել է երկրում իսրայելական ռազմական ակտիվությունը Ասադի իշխանության տապալումից հետո։

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում սիրիացի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ նոր ռեժիմի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալու հնարավորության մասին։