
Իսրայելը չի կարողանա երկարատեւ զինված հակամարտություն վարել Իրանի հետ, հայտնել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը։ «Չնայած մենք որոշակի վնասներ ենք կրել, սիոնիստական թշնամին ռազմավարական առումով անկարող է դիմադրել եւ դիմանալ երկարատեւ պատերազմին։ Այդ ռեժիմը, այդ սիոնիստական թշնամին կպարտվի։ Սիոնիստական ռեժիմի ողնաշարը կկոտրվի»,- նրա խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը։