Իսրայելը ցանկանում է հասնել համաձայնագրի առաջին փուլի անժամկետ երկարացմանը, որն ապահովում է հրադադար Գազայի հատվածում՝ երկրորդ փուլին անցնելու փոխարեն, որը պետք է հանգեցնի հակամարտության վերջնական կարգավորման։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Պարբերականի անունը չնշած զրուցակիցների խոսքով՝ մարտի 1-ին նախատեսված համաձայնագրի առաջին փուլի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ Իսրայելը խուսափել է մասնակցել զինադադարի երկրորդ փուլին անցնելու քննարկմանը։ Ինչպես նշել են թերթի աղբյուրները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փոխարենը ձգտում է երկարացնել առաջին փուլը, որպեսզի հասնի մնացած տասնյակ պատանդների ազատ արձակմանը՝ միաժամանակ խուսափելով հակամարտության վերջնական կարգավորումից ու զորքերի ամբողջական դուրսբերումից Գազայից։Իսրայելի կառավարությունում թերթի զրուցակցի խոսքով՝ Նեթանյահուն ձգտելու է երկարաձգել զինադադարը եւս վեց շաբաթով, մինչդեռ միջազգային միջնորդները պնդում են երկշաբաթյա ժամկետը։ Միեւնույն ժամանակ, դիվանագիտականշրջանակներում պարբերականի ունեցած աղբյուրները նշել են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը դժվար թե համաձայնի հրեական պետության պայմաններին եւ չի շարունակի ազատ արձակել պատանդներին։



